Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գործող «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։ Մասնավորապես, սննդի կառույցը չի պահպանվել մաքուր և նորոգ վիճակում, խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել համապատասխան մակերես, առաստաղը չի համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ սառնարանն ու դարակաշարերը եղել են կոռոզիայի ենթարկված և պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Հայտնաբերված խախտումների պատճառով «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև դրանց ամբողջական վերացումը։
Կարդացել են
անգամ