Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում


 


Երևանում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում ներկայացվել է մրցաշարի խորհրդանշական հնգյակը (All-Star Five)։


 


Հայաստանի հավաքականից խորհրդանշական հնգյակում ընդգրկվեցին Էնթոնի Սարգսյանը և Էթան Կազանչյանը՝ արժանանալով մրցաշարի լավագույն խաղացողների թվում լինելու պատվին։


 


Էնթոնի Սարգսյանը, ով ճանաչվեց նաև մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը (MVP), մրցաշարի ընթացքում միջինը գրանցեց 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)։


 


Էթան Կազանչյանը ևս անցկացրեց հաջող մրցաշար՝ միջինը վաստակելով 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից (EFF)։


 


Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի խորհրդանշական հնգյակը՝


 


Էնթոնի Սարգսյան (Հայաստան)


Էթան Կազանչյան (Հայաստան)


Օրիկ Իստրեֆի (Կոսովո)


Զաք Սեյդ Հոլիեր (Մալթա)


Բո Սեմյուել Կիսվարդա (Մալթա)


 


Հիշեցնենք՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի ունեցավ հուլիսի 4-ից 12-ը: Մասնակցում էր 9 հավաքական: Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում 97:68 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մալթայի ընտրանու նկատմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:


 


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment