Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին


 


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: 


 


Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու գործընկերային ամուր հիմքերի վրա:


 


Հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման գործընթացում իր ուրույն ու ծանրակշիռ դերակատարումն ունի խորհրդարանական դիվանագիտությունը:


 


Բոլատ Իմանբաևն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ իր առաքելության ընթացքում ցուցաբերած համակողմանի աջակցության և սերտ ու արդյունավետ փոխգործակցության համար:


 


Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել դեսպանի կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի և երկկողմ կապերի սերտացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի ու արդյունավետ գործունեության համար:


 


ԱԺ


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment