Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական տեխնոլոգիական հսկա VK ընկերության և նրա դուստր ձեռնարկության՝ «Կոմունիկացիոն հարթակ» ՍՊԸ-ի նկատմամբ, որը «Մաքս» (MAX) մեսենջերի մշակողն է։
Չնայած այս սահմանափակումներին՝ VK-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդում ընկերության ծառայությունների աշխատանքի վրա, և դրանք հասանելի են օգտատերերին սովորական ռեժիմով։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին ընկերության բոլոր հավելվածները հեռացվել էին App Store-ից։ Ավելի վաղ Apple-ը հայտնել էր, որ այդ քայլը պայմանավորված է պատժամիջոցների կանոնների պահպանմամբ։
