
Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. «Պահանջում ենք նախ՝ վերջ տալ մեր սեփականատիրոջ նկատմամբ անարդարությանը․ բոլոր աշխատողները տարիներ շարունակ էդ հացամանից հաց են կերել։ Ի տարբերություն մեր վարչապետի՝ մեր սեփականատերը մեզ մի օր առանց հաց չի թողել։ Իսկ նա 14 օր այս մարդկանց անգործ է թողել։ Մարդիկ սպասում են՝ երբ վարչապետն իր քմահաճույքը կվերջացնի»,- լրագրողների հետ զրույցում ասել է աշխատակցուհիներից մեկը։ «Մի օր ժամանակ՝ պարոն մեծարգո չգիտեմ ինչին․ կբացենք էդ լենտերը, կգնանք աշխատանքի՝ հարյուր աշխատողով»,- հավելել է նա։
Արդեն հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրերը։