Վարչապետի հետ վիճաբանած բժշկուհին ազատվել է աշխատանքից – armeniatoday.am

Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակից Արփինե Սողոյանն ազատվել է աշխատանքից, հայտնել է նրա դուստր, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս ազատել աշխատանքից, այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար»,- նշել է նա։

Աշխատանքից ազատման պատճառը ֆինանսական սղության պատճառով հաստիքի կրճատումն է, ինչն, ըստ փաստաբանի, զավեշտալի պատճառաբանություն է։

«Հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը»,- նշել է Սողոյանը։

Leave a Comment