Իրանը շարունակում է միջնորդների հետ երկխոսել Միացյալ Նահանգների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության սրման ֆոնին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ, և այդ շփումները շարունակվում են», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետի խոսքով՝ միջնորդների նպատակն է կանխել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության հետագա սրումը։