Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը


 


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Էդգար օիլ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, Գևորգ Չաուշի 13)։


 


Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։


 


Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։


 


Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։


 


 ՇՎՏՄ




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment