Իրանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ հարցերը դիվանագիտությամբ լուծել

Իրանը չի հրաժարվում Միացյալ Նահանգների հետ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Երկրի շահերը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում, մենք կօգտագործենք ռազմական միջոցներ, կօգտագործենք նաև դիվանագիտություն»,- ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ կապ պահպանել միջնորդների միջոցով։ Բաղային նշել է, որ վերջին օրերին Իրանը շփումներ է ունեցել Կատարի, Օմանի և Պակիստանի ներկայացուցիչների հետ, և այդ գործընթացը շարունակվում է։

Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ միջնորդների հիմնական նպատակը Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության հետագա սրումը կանխելն է։

Leave a Comment