13 հուլիսի 2026 – 14:19 AMT
PanARMENIAN.Net – ԲՀԿ առաջնորդ և հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող մի շարք ընկերությունների աշխատակիցներն անցկացրել են միաժամանակյա բողոքի ակցիաներ՝ ձեռնարկությունների տարածքների մոտ պահանջելով, որ նախաքննական մարմինը բացի կապարակնիքներն ու հնարավորություն տա շարունակել աշխատանքը, հայտնում է Sputnik Արմենիան:
Հուլիսի 6-ին լայնածավալ խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում՝ ընդհանուր առմամբ 71 հասցեում։ Այս պահին կապարակնքված են եղել ավելի քան 20 ընկերություններ։