Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մաhացել․ մանրամասներ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել։ 

Auroranews.am-ը կապ հատատեց Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մամուլի պատասխանատուի հետ՝ դեպքի հետ կապված մանրամասներ ճշտելու համար։

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:

Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասվում է հայտարարությունում։

Leave a Comment