13:00 Լուրերը մեկ տողով. Դժբախտ պատահար, բողոքներ, ԵՄ-ի նոր քայլ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

· Երևանում ծառի տապալման հետևանքով զոհված մոպեդավարի և տուժած ավտոմեքենայի վարորդի ինքնությունները պարզվել են, դեպքի նախաքննությունը շարունակվում է։ 

·  «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են վերաբացել ընկերությունը և սպառնում են բողոքի ակցիաներով՝ պաշտոնական պարզաբանում չստանալու դեպքում։ 

·  Եվրամիությունը Հայաստանում կստեղծի նոր գործընկերության առաքելություն՝ հիբրիդային սպառնալիքների և տեղեկատվական միջամտության դեմ պայքարի համար։ 

·  Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ջո Բայդենը նախկինում աջակցել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների նախաձեռնություններին, իսկ Դոնալդ Թրամփի մոտեցումը գնահատել է խաղաղասիրական։ 

·  Ադրբեջանը խորացնում է Չինաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և արդեն ստանում է չինական ռազմական արտադրանք։ 

·  Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին տարածաշրջանում լարվածություն սրելու և Հորմուզի նեղուցի անվտանգությունը վտանգելու մեջ։ 

·  Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքական ֆինանսավորման օրենքը խախտելու համար։

Leave a Comment