
«Մուլտի սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը։ «Մի քիչ էլ կսպասենք, եթե չբացեն, կբարձրանանք Աբովյանի քննչական, որտեղ որ կապարակնքել են։ Եթե պատասխան չստացանք, կարող ա իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք»,- ասաց աշխատակիցներից մեկը։
Արդեն հայտնել էինք, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները, որոնք մեկ շաբաթից ավելի է՝ անգործ են, բողոքի ակցիա են իրականացնում։