«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «ԵԽ-ում հակաարբեջանական լոբին աջակցող տնային կալանքի տակ գտնվող հայ գործարարի» վերաբերյալ։
Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում ունեցած ելույթում Ալիևը հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովում գործել է «մեծ հակաադրբեջանական խումբ», իսկ եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Օկամպոյի գործունեությունը ֆինանսավորել է մի հայ գործարար, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում։ Նա կոնկրետ անուն չի նշել։
«Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը»,- գրել է Կարապետյանը։
Հրապարակումից հետևում է, որ Կարապետյանը նկատի է ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին, ով գտնվում է տնային կալանքի տակ։
