ԱՄՆ-ն հենց սկզբից խաբել և հրահրել է տարածաշրջանի երկրներին․ Բաղայի

Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

«ԱՄՆ-ն, հրահրելով տարածաշրջանի երկրներին, փորձել է շրջանցել Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը՝ խախտելով փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածը և վտանգելով տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

Հիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ-ի վերջին հարձակումների համատեքստում, դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ պահանջելով պատասխանատվության կանչել «ագրեսորներին Իրանի ժողովրդի դեմ իրենց հանցագործությունների համար»։

Leave a Comment