Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը

Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը

Իլհամ Ալիևը պատասխանել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցերին՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին և օկուպացիայի դեմ պայքարին։ 

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու սահմանների անխախտելիությանը։ Նա շեշտել է, որ որևէ պետության սահմաններ չեն կարող փոփոխվել ուժի կիրառմամբ կամ ժողովուրդների համաձայնության բացակայության պարագայում։ «Ես կրկնում եմ նույն խորհուրդը. երբեք մի՛ հաշտվեք օկուպացիայի հետ։ Ուկրաինան հենց դա է անում։ Նա չի հաշտվում օկուպացիայի հետ, թեև վերջին տարում շատ բարդ պահեր են եղել, և եղել է ճնշում՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, այն էլ՝ օկուպացիայի փաստացի ձևակերպման պայմանով»,- ասել է նա։ 

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է սեփական փորձի վրա, և հավելել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է ցուցաբերել հնարավոր ամեն տեսակի աջակցություն ուկրաինացի ժողովրդին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment