Իրանը կդադարի կատարել հուշագրով ստանձնած պարտավորությունները, մինչև ԱՄՆ-ը չվերադառնա պայմանավորվածությունների կատարմանը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ը:
«Մենք ի սկզբանե խոսել ենք «պարտավորություն պարտավորության դիմաց» սկզբունքի մասին։ Եթե մյուս կողմը կատարի իր պարտավորությունները, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա նաև նշել է, որ Իրանը համաձայն չէ ՄԱԳԱՏԷ-ի կողմից իր միջուկային օբյեկտների ստուգմանը: Ընդ որում, գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն ակնկալում է առաջիկա շաբաթներին հասանելիություն ստանալ իրանական միջուկային օբյեկտներին: