Փարիզի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել

Փարիզից շուրջ 60 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլո անտառում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ այն շատ ինտենսիվ է և հասել է աննախադեպ մասշտաբների:

Հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ, որն արդեն  տարածվել է շուրջ 800 հեկտար տարածք և դեռևս տարածվում է։

Հրդեհի հետևանքով երկուշաբթի գիշերը մասնակիորեն փակվել է A6 մայրուղին՝ երկրի հյուսիս-հարավ հիմնական ավտոճանապարհը։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև գնացքների երթևեկությունը, ինչի պատճառով հարյուրավոր ուղևորներ մինչև ուշ գիշեր սպասել են Փարիզի «Գար դը Լիոն» կայարանում՝ իրենց գնացքների մեկնելուն։

Leave a Comment