ՀՀ քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքի առթիվ կա ձերբակալված։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: Մեկ անձ ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։
