Գագիկ Ղազարյանը և Նարեկ Նիկողոսյանը դարձել են Մ-20 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Գագիկ Ղազարյանը և Նարեկ Նիկողոսյանը դարձել են Մ-20 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

13 հուլիսի 2026 – 10:30 AMT

PanARMENIAN.Net – Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 4:1 հաշվով առավելության է հասել իտալացի Պասկուալ Լյուցցիի նկատմամբ։

Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Leave a Comment