Ադրբեջանով Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 000 տոննա տարբեր բեռներ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Շուշիի 4-րդ գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի վրա դրված բոլոր տարանցիկ սահմանափակումները։
«Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Ալիևը։
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված առաջին գնացքը՝ 15 վագոն, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ժամանել էր Հայաստան, իսկ դեկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Նույն թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանը, բացի հացահատիկի տարանցումից, Հայաստանի հետ քննարկում էր Ադրբեջանի տարածքով պարարտանյութերի մատակարարման և բեռների հետբեռնման կազմակերպման հնարավորությունը։
