13.07.2026 | 10:25
Առաջին ու միակ քաղաքական բանտարկյալը Հիսուս Քրիստոսն էր:
Նա պետք է ձերբակալվեր և սպանվեր, որովհետև գաղափար ուներ:
Իշխանության համար մարդասպանը պակաս վտանգավոր է, քան նա, ով իշխանությունների գաղափարական ընդդիմադիրն է:
Մարդասպանին կարող են ներել, ազատ արձակել, վատագույն դեպքում նա կսպանի ևս մեկ, երկու… տասը մարդու, իսկ գաղափարական հակառակորդը կարող է խլել իշխանությունը:
Իսկ այդպիսիններին ոչնչացնում են։
Ընդդիմությունը երբեք չի հաղթի, որովհետև չունի գաղափար ու իշխանավորի համար կմնա միշտ որպես «թքաման»։
Ու երբեք չեն ոչնչացնի մեր ընդդիմությանը,
ինչու՞ ոչնչացնեն։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ