
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակվել է Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմակայաններում գտնվող օբյեկտների վրա՝ ի պատասխան ամերիկյան հարվածների։
Համաձայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության՝ Հորդանանի «Արքայազն Հասան» ավիաբազայում, մասնավորապես, խոցվել են մի քանի խոշոր զինապահեստներ և վառելիքի պահեստարաններ։ Քուվեյթում՝ «Ալի Ալ-Սալեմ» ավիաբազայում ոչնչացվել են Patriot զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև FPS ռազմավարական ռադիոլոկացիոն համակարգը «Ահմեդ Ալ-Ջաբեր» ավիաբազայում։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազային։