«Մեր վիշապաքարերից անցումը դեպի Աստղիկ, կամ Ծովինար դիցուհինները պատահական չեն». Սուքիաս Թորոսյան

«Մեր վիշապաքարերից անցումը դեպի Աստղիկ, կամ Ծովինար դիցուհինները պատահական չեն». Սուքիաս Թորոսյան

Նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համարյա բոլոր գետերը, լճերը, ծովերը և այլ բնական ջրային պաշարները հազարամյակների ընթացքում ունեցել են պաշտպան ոգիներ, կամ աստվածություններ։ Անհնար է բոլորը ուսումնասիրել, բայց գտել եմ մի օրինաչափություն․․․ՎԻՇԱՊՆԵՐԸ եղել են ջուր տարերքը, իսկ հետո դարձել սիրուն աղջիկներ։ Մեր վիշապաքարերից անցումը դեպի Աստղիկ, կամ Ծովինար դիցուհինները պատահական չեն, ինչպես և աշխարհի տարբեր դիցարաններում։ Շատ չերկարացնեմ, ասեմ միայն որ ՎԱՐԴԱՎԱՌԻ օրը իրար վարդաջրով են շնորհավորել, իսկ ռետինե խողովակները /շլանգ-մլանգ/ հաջորդ սերունդը կորոշի»:

Աղբյուրը`   Սուքիաս Թորոսյան

Leave a Comment