Ֆրանսիան փակել է երեք ատոմակայան շոգի պատճառով ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ֆրանսիան փակել է երեք ատոմակայան շոգի պատճառով

Ֆրանսիան փակել է երեք ատոմակայանների ռեակտորները՝ անոմալ շոգի պատճառով, հաղորդում է France24-ը։

Գոլֆեշի, Բյուգեի և Շուսի ատոմակայանների ռեակտորները փակվել են եղանակային պայմանների, ռեակտորի սառեցնող հեղուկի արտանետման կանոնակարգերի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության պատճառով։

«Այս միջոցառումը շրջակա միջավայրի պահանջ է, որը նպատակ ունի կանխելու չափազանց մեծ քանակությամբ տաք ջրի արտանետումը արդեն իսկ տաքացած գետեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Եվս ութ ատոմակայան աշխատում է կրճատված հզորությամբ։

Leave a Comment