Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Այսօր Վարդավառն էր։
Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր հետաքրքիր ու գունեղ ծրագիր։ Ողջ օրվա ընթացքում տեղի ունեցան ջրային միջոցառումներ, վազքի մարաթոն, իսկ հարակից տարածքում գործում էին մանկական ժամանցի և սննդի գոտիներ։
Կայացավ տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ DJ Ալեքս Գաուդինոյի մասնակցությամբ
Ոչ ոք չոր չմնաց։
