Չիլիում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Չիլիում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր

Վինյա դել Մար քաղաքում տոնավաճառի այցելուների շարքերում մեքենա է մխրճվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել, հաղորդում է BioBio ռադիոկայանը։

Ականատեսների խոսքով՝ վարորդը բախումից հետո կորցրել է կառավարումը և բախվել տոնավաճառի տաղավարներին, որտեղ գտնվում էին վաճառողներ և գնորդներ։ Նա ձերբակալվել է։

Ռադիոկայանը, հղում անելով Չիլիի ռազմածովային ուժերին, հաղորդել է, որ վարորդը զինվորական է։

Leave a Comment