ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
«Մեկ ժամ առաջ ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցի մի քանի վայրերում գտնվող մի քանի հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև ԻՀՊԿ-ի փոքր նավակների», – գրել է Ռավիդը X-ի իր էջում։
