Անհրաժեշտ պաշտպանության կիրառման առանձնահատկությունները ինքնապաշտպանության շրջանակներում

Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը քրեական իրավունքի հիմնարար ինստիտուտներից է, որը յուրաքանչյուր անձի հնարավորություն է տալիս օրենքով սահմանված պայմաններում պաշտպանել իր կամ այլ անձանց կյանքը, առողջությունը, ազատությունը, սեփականությունը և օրենքով պաշտպանվող այլ շահերը։ Գործնականում, սակայն, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության, համաչափության և պաշտպանության սահմանների գնահատումը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցերից մեկը։

Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը ծագում է միայն հասարակական վտանգավոր և ապօրինի ոտնձգության պայմաններում։ Սակայն գործնականում հաճախ հենց այս հարցն է դառնում ամենավիճելին, քանի որ դատարանը պետք է պարզի՝ անձն իսկապե՞ս գտնվել էանհրաժեշտ  պաշտպանության իրավիճակում, թե՝ ոչ։

Անհրաժեշտ պաշտպանության գործերով դատարանները գնահատում են ոչ միայն դեպքի փաստական հանգամանքները, այլև այն, թե ինչպես է ստեղծված իրավիճակը ընկալվել պաշտպանվող անձի կողմից։ Այդ գնահատումը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր գործի իրավական լուծման համար։

Իրավական շաբաթի շրջանակներում թեման ներկայացրել են Ալեքսանյան Լոու իրավաբանական ընկերության փաստաբան Վլադիմիր Մկրտչյանը և ԱՏՈՎՄՅԱՆ Լոու իրավաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Մարատ Ատովմյանը։

Leave a Comment