Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիտարկում է ԱՄՆ մեկնելու հնարավորությունը՝ սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով. այս մասին, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել է Իսրայելի «12-րդ ալիքը»։
«Վարչապետը դիտարկում է Լինդսի Գրեմի հուղարկավորությանը մեկնելու հնարավորությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքը նաև նշում է, որ այցի կայացման դեպքում Իսրայելի վարչապետը, ամենայն հավանականությամբ, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ավելի վաղ՝ կիրակի օրը, սենատորի գրասենյակը հայտնել էր, որ Գրեմը մահացել է 71 տարեկանում՝ կարճատև հիվանդությունից հետո։ NBC-ի տվյալներով՝ շտապօգնության ծառայությունները արձագանքել են սրտի կաթվածի վերաբերյալ կանչին նրա տանը: