Ռոման Բերեզովսկին՝ «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ

12 Հուլիսի 2026, 18:05

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ։ Այս մասին նշվում է ֆուտբոլային ակումբի էջում։

Բերեզովսկին այդ պաշտոնում կփոխարինի Ռինատ Բիլյալետդինովին, որը գլխավոր մարզչի պաշտոնը լքել է հուլիսի 9-ին` նշանակումից 2 ամիս անց։ Նա նույնիսկ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել:

Նշվում է, որ Բերեզովսկին կպահպանի նաև թիմի դարպարսապահների մարզչի պաշտոնը։

Կոստրոմայի «Սպարտակ»-ը 2025/26 մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ տեղը Առաջին խմբի մրցաշարային աղյուսակում։ Նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը թիմը կանցկացնի այսօր` հուլիսի 12-ին Նաբերեժնիե Չելնիի «ԿամԱԶ»-ի դեմ:

Leave a Comment