Ամերիկյան Յելոուսթոուն ազգային պարկում կատաղած արու բիզոնը հարձակվել է զբոսաշրջիկի վրա՝ նրան մոտ 2,5 մետր (8 ոտնաչափ) բարձրությամբ օդ շպրտելով։ Միջադեպը տեղի է ունեցել ճամբարային գոտում, երբ տղամարդն իր թոռան հետ զբոսնելիս է եղել կենդանուց թույլատրելի անվտանգ՝ մոտ 90 մետր հեռավորության վրա։
Ականատեսների վկայությամբ՝ կենդանին ի սկզբանե խիստ ագրեսիվ վարք է դրսևորել և նպատակաուղղված թիրախավորել նրանց: Տղային հաջողվել է փախչել, իսկ տարեց տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ բիզոնը եղջյուրով հարվածել է նրա ազդրին:
Ներկաներին հաջողվել է աղմուկով վախեցնել ու հեռացնել մոտ 1,8 մետր հասակ ունեցող կենդանուն, ինչից հետո տուժածը հոսպիտալացվել է։ Կենսաբանները նշում են, որ հունիս-սեպտեմբեր ամիսներին բիզոնների մոտ զուգավորման շրջան է, և արուներն այս ընթացքում հաճախ են անկանխատեսելի ագրեսիա դրսևորում։
