Կատարի իշխանությունները դադարեցրել են նավերի բոլոր մեկնումները՝ օդային հարձակումների շարքից հետո. այս մասին կիրակի օրը հայտնել է էմիրության տրանսպորտի նախարարությունը։
«Այս կարգադրության հրապարակման պահից սկսած՝ մինչև լրացուցիչ ծանուցում, նավերի՝ դեպի ծով դուրս գալը և ծովային ցանկացած գործունեություն դադարեցվում են»,-նշված է Տրանսպորտի նախարարության կայքում հրապարակված հրամանագրում։
Կիրակի առավոտյան Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնեց հրթիռային հարձակումների շարքի կասեցման մասին։ Դոհայում և դրա արվարձաններում պայթյունների ձայներ են լսվել։ Ըստ ՆԳՆ տվյալների՝ հրթիռների որսման հետևանքով վայր ընկած բեկորներից տուժել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։