
ՖԻՖԱ-ն կարող է քննարկել Աշխարհի առաջնությունը մինչև 64 թիմի ընդլայնելու հնարավորությունը, հայտարարել է Ջանի Ինֆանտինոն։
«Կարևոր է այն կազմակերպել ամբողջ աշխարհի համար, ոչ միայն Եվրոպայի և Հարավային Ամերիկայի… Մենք պետք է յուրաքանչյուր երկրի հնարավորություն տանք երազելու Աշխարհի գավաթին մասնակցելու մասին», – ֆեդերացիայի նախագահի խոսքերն է մեջբերում շվեյցարական «Blue Sport» պորտալը։
Սկսած 2026 թվականից՝ Աշխարհի առաջնությունում կմասնակցեն 48 երկիր՝ 32-ի փոխարեն։ Շատերը քննադատել են կազմակերպությանը այս ընդլայնման համար՝ նշելով մրցաշարի որակի անկումը։