Փրկիչը

Փրկիչը

12.07.2026 | 00:02

Եթե իսկապես հավատաս, որ Իմ ձեռքն է ձեզ ազատել մահվան խավարից, այնժամ կհամոզվես, որ Իմ միակ նպատակը քեզ լիովին փրկելն ու դնելն է ճանապարհի վրա` որով պարտավոր ես ընթանալ:

Անգամ մարդը խեղդվողին չի ազատում, որպեսզի դնի նրան դարձյալ ավելի վտանգավոր ու խոր ջրի մեջ. այլ հանելով նրան` դնում է ապահով ցամաքի վրա՝ առողջացնելու ու կյանքին վերադարձնելու համար: Անհրաժեշտության դեպքում` տուն տանելու:

Ասածից հետևություն արա, թե Ես` քո ազատարարը, ինչեր կարող եմ անել քեզ համար:

Քո ակնկալիքները իրապես ոչինչ են, Իմ տալու հնարավորության համեմատ:

Տիրոջ ձեռքը մի՞թե կարճացել է, որ չկարողանա գործել կամ չկարողանա փրկել:

Իմ վերջին աղաղակը խաչի վրա էր.

«Ամեն ինչ կատարյալ է», ավարտվեց, կատարվեց:

Այս աղաղակը նշանակում էր, որ ամբողջ մարդկությունը փրկված է:

Ես կատարում եմ Ինձ վստահած ամեն մի գործ:

Ուրեմն մի՛ վախեցիր – վստահի՛ր:

Մեկնաբանություններ

Leave a Comment