
Մոսկվայի վրա «գրոհել է» «Բեռնադետ» ցիկլոնը. տեղատարափ անձրևն ուղեկցվել է կարկուտով ու կայծակով։ Մի քանի րոպեի ընթացքում «գետեր» են առաջացրել ՌԴ մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Քաղաքի մի շարք փողոցներ հեղեղվել են, իսկ հարավային հատվածում կայծակի հարվածից տուժել է երկու տղամարդ։
Մոսկվայի որոշ շրջաններում նկատվել է քամու ուժգնացում։