ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը վերականգնում է միջուկային օբյեկտները


Միջազգային


Իրանը սկսել է իր միջուկային օբյեկտների ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:

Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով արբանյակային պատկերների տվյալները։

«Իրանը, ըստ երևույթին, փորձում է վերականգնել իր միջուկային օբյեկտները… Նոր ակտիվություն է գրանցվել երկրի մի շարք միջուկային և հրթիռային օբյեկտներում հունիսի վերջին-հուլիսի սկզբին»,- ասվում է նյութում։

CNN-ի հաղորդմամբ՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Պարչինի ռազմական համալիրի տարածքում գործունեությունը. ենթադրաբար այնտեղ գրանցված են վերականգնողական աշխատանքների հետքեր, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։


Leave a Comment