Երասխ գյուղի մոտ բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 14։48-ին, ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, այրվում է կցորդով բեռնատար։ Վարորդը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 16։28-ին։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Leave a Comment