Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել իր հոր՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության համար։


Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Մոջթաբա Խամենեիի ուղերձը, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում՝ Ալի Խամենեիի հուղարկավորության և թաղման կապակցությամբ։


Ուղերձում Մոջթաբա Խամենեին ընդգծել է, որ հավատարիմ է մնալու հոր գծած քաղաքական ուղուն։«Վրեժը մեր ժողովրդի պահանջն է, և այն անպայման պետք է իրականացվի»,- հայտարարել է Մոջթաբա Խամենեին։


Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ պատասխան գործողությունը, իր խոսքով, կախված չի լինելու անձամբ իր կամ այլ ղեկավարների ներկայությունից։Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել հոր՝ Ալի Խամենեիի մահից հետո։Ալի Խամենեին զոհվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։   


 


 




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment