«Բարսելոնայի» ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ

Ֆրանսիական ՊՍԺ-ն տեսանելի ապագայում կարող է բավականին աղմկոտ տրանսֆեր իրականացնել։ Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Լուկա Բենդոնին, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը տվել է իր համաձայնությունն աշխարհի առաջնությունից հետո փարիզյան ակումբ տեղափոխվելու համար, փոխանցումէ armsport.am-ը:

Տորեսը ցանկանում է համալրել ՊՍԺ-ի շարքերը, և այժմ նրա կողմից «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետի երկարաձգումը չափազանց անհավանական է թվում՝ հատկապես հաշվի առնելով Կարիմ Ադեյեմիի՝ կատալոնական ակումբ կայացած տեղափոխության գործոնը։

26-ամյա Ֆերան Տորեսի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատում է 50 միլիոն եվրո։

ՊՍԺ-ն հաղթող է ճանաչվել Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին երկու մրցաշրջաններում։

Leave a Comment