
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գրառումը․ «Քրեական օրենսգրքի այլանդակ ձևախեղման արդյունքում վաղուց արդիական չէ այն հարցը, թե ի՞նչ էր արել, որ ձերբակալեցին:
Իրավաբանականի ուսանողներն արդեն ստիպված չեն գլուխ ջարդել իրավական բարդ խնդիրների լուծման համար, ստիպված չեն անքուն գիշերներ լուսացնել քննություններին պատրաստվելու համար: Իշխանությունը հոգ տանելով խեղճ ուսանողների մասին, պարզունակության աստիճանի է հասցրել իրավաբանությունը՝ մեղավոր է, որովհետև հակաիշխանական է:
Ալգորիթմն այնքան պարզ է և անխափան գործող, որ շատ շուտով իրավաբանի դիպլոմի համար տարրական կրթությունը բավարար կլինի»։
Աղբյուրը` Վահան Հովհաննիսյան