Լուսինե Ավագյանը դատական հայցով Նիկոլ Փաշինյանից պահանջում է 3մլն դրամ փոխհատուցում

Երևանի քաղաքացիական դատարանում հուլիսի 10-ին գործ է ստացվել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվոր Լուսինե Ավագյանը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործով ներկայացված ապացույցները Դատարանին խնդրում է՝

  • Ճանաչել, որ պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից 2026 թվականի հունիսի 11-ին հրապարակայնորեն տարածված՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» տեղեկությունը, այն մասով, որով վերաբերում է հայցվորին՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացու, չի համապատասխանում իրականությանը և արատավորում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։ Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 (քսանչորս) ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին նախապես ծանուցելով հրապարակայնորեն հերքել Լուսինե Աբոյի Ավագյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով հետևյալ կերպ՝ «ՀԵՐՔՈՒՄ, 11.06.2026 թվականին տված ասուլիսիս ընթացքում «մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է, հետեւաբար այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած Լուսինե Աբոյի Ավագյանի կողմից ընտրակաշառք վերցնելու վերաբերյալ հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է»։ Ապահովել Հերքման վերաբերյալ հրապարակված տեսանյութի և Հերքման տեքստի հրապարակումը և տարածումը https://news.am/ լրատվական-վերլուծական գործակալության ինտենետային կայքով, https://news.am/ լրատվական-վերլուծական գործակալության յութուբյան եթերով, https://news.am/ լրատվական-վերլուծական գործակալության ֆեյսբուքյան հարթակով, https://factor.am/ լրատվական կայքով, https://pastinfo.am/ լրատվական կայքով, https://makaryannews.am/ լրատվական կայքով, https://freenews.am/ կայքով, https://tvnews.am/ կայքով, Politik.am յութուբյան ալիքով, https://live24.am/ ալիքով, https://armlur.am/ կայքով, https://radar.am/ կայքով, https://m.mamul.am/ կայքով, https://www.armtimes.com/ կայքով, https://www.1in.am/ կայքով։
  • Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ հայցվոր Լուսինե Աբոյի Ավագյանի բռնագանձել 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
  • Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հայցապահանջի 1-ին կետում նշված կարգով և պայմաններով հրապարակայնորեն ներողություն խնդրել Լուսինե Աբոյի Ավագյանից «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Լուսինե Աբոյի Ավագյանից 2026 թվականի հունիսի 11-ին ասուլիսի ժամանակ «մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» հայտարարությամբ Լուսինե Աբոյի Ավագյանի վերաբերյալ հնչեցված պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես ներողություն եմ խնդրում Լուսինե Աբոյի Ավագյանին ընտրակաշառք ստացող անվանելու համար»։ Ապահովել Ներողության վերաբերյալ հրապարակված տեսանյութի և Ներողության տեքստի հրապարակումը և տարածումը https://news.am/ լրատվական-վերլուծական գործակալության ինտենետային կայքով, https://news.am/ լրատվական-վերլուծական գործակալության յութուբյան եթերով, https://news.am/ լրատվական-վերլուծական գործակալության ֆեյսբուքյան հարթակով, https://factor.am/ լրատվական կայքով, https://pastinfo.am/ լրատվական կայքով, https://makaryannews.am/ լրատվական կայքով, https://freenews.am/ կայքով, https://tvnews.am/ կայքով, Politik.am յութուբյան ալիքով, https://live24.am/ ալիքով, https://armlur.am/ կայքով, https://radar.am/ կայքով, https://m.mamul.am/ կայքով, https://www.armtimes.com/ կայքով, https://www.1in.am/ կայքով։
  • Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ հայցվոր Լուսինե Աբոյի Ավագյանի Գագիկ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում:
  • Պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ հայցվոր Լուսինե Աբոյի Ավագյանի Գագիկ բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ գումարը։

Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Նարինե Ավետիսյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու կամ նախնական դատական նիստեր նշանակելու մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

Leave a Comment