ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունները, հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը։
«Թագաժառանգ և վարչապետ, արքայազն Մոհամմեդ բին Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բանակցությունները», – նշել է գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կողմերը նշել են նավագնացության և ծովային ուղիների անվտանգության ապահովման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության հասնելու ցանկացած ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը։