Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը շվեյցարական Die Weltwoche հրատարակությանը տված հարցազրույցում։
«Զելենսկին իշխանության եկավ և իր ժողովրդին խոստացավ, որ վերջ կդնի պատերազմին։ Դա նրա սկզբնական խոստումն էր։
Եվ նա դեռ կարող է ավարտել պատերազմը՝ կայացնելով շատ պատասխանատու որոշում՝ դուրս բերել իր զորքերը Դոնբասից՝ այն շրջաններից, որոնք այժմ դարձել են Ռուսաստանի մաս, և արդեն իսկ դե ֆակտո դարձած իրավիճակը ճանաչել որպես դե յուրե»,- հայտարարել է նա։
Նշվում է, որ այդ դեպքում «հաջորդ օրն իսկ պատերազմը կավարտվեր»։
