
Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության։ Հատկապես ցավալի է, երբ նման իրավիճակում հայտնվում է անչափահաս երեխայի մայրը։
Հույս եմ հայտնում, որ իրավական բոլոր գործընթացները կընթանան բացառապես օրենքի, արդարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան՝ բանտային կալանքը քաղաքական հայացքների պատճառով հարիր չէ հայ կնոջը։