ՀՀ գլխավոր դատախազություն այսօր հայտնել է, որ Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: Iravaban.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։