Փեզեշքիանը կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը

 Լարվածության սրման և Միացյալ Նահանգների հետ փոխհրաձգությունների ֆոնին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ավելի վատթարացնել իրավիճակը։

Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում, հրադադարի ամրապնդման և ճգնաժամի տարածումը կանխելու ուղղությամբ դիվանագիտական ​​ջանքերին զուգահեռ, ի հայտ է եկել մի միտում, որով ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են խաթարել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման գործընթացը։

«Բնական է ակնկալիք, որ մյուս կողմերը նույնպես կհետևեն իրենց պարտավորություններին և կխուսափեն վստահությունը խաթարող և դիվանագիտական ​​գործընթացը բարդացնող դիրքորոշումներից կամ գործողություններից», – ասել է Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ըստ Իրանի նախագահի գրասենյակի հաղորդագրության ։

Leave a Comment