Մինչև 20 տարեկանների ԵԱ-ում հայ ըմբիշը պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին

Սկոպյեում ընթացող ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը 6-5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակից Բաշիր Վերդիևին, հայտնել է Ըմբշամարտի ֆեդերացիան։

79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն, իսկ  70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտվել է:

Եզրափակիչը կկայանա վաղը։ Հայ ըմիշը կմրցի Մոլդովայի ներկայացուցիչ Իվան Դիմովի հետ

Leave a Comment