
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս: Մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր»։
«Մինչ ընտրությունները, երբ այցելում էինք համայնքներ, մեզ ասում էին, որ կուսակցությունները միշտ միայն ընտրություններից առաջ են գալիս, իսկ ընտրություններից հետո մոռանում են, թե ինչ են ասել և խոստացել: Մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները իմանան, որ մենք մոռացող չենք, այցելելու ենք և ծրագրեր ենք իրականացնելու»,- նշել է Կարապետյանը։
Աղբյուրը` Նարեկ Կարապետյան