Իրանը և Միացյալ Նահանգները կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել հաջորդ շաբաթ՝ չնայած ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը։
Անանուն աղբյուրին հղում անելով՝ այն գրում է, որ «ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հաջորդ շաբաթ»։ Վայրը, հնարավոր է, Շվեյցարիան լինի, բացատրում է հրատարակությունը։
Նաև նշվում է, որ ուրբաթ օրը Իրան է ժամանել Կատարի պատվիրակությունը՝ ԱՄՆ-ի հետ համակարգելով ներկայիս լարվածությունը թուլացնելու փորձերը։ «Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ ցանկանում են վերադառնալ փոխըմբռնման հուշագրին», – Axios-ին ասել է դիվանագետը, որի ազգությունը և անունը չեն նշվել, Վաշինգտոնի և Թեհրանի վերաբերյալ։